Պակիստանը հնարավոր է համարել Հնդկաստանի հետ միջուկային պատերազմը
Աշխարհ
Պակիստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Հնդկաստանի հետ քաղաքական ճգնաժամի սրման ռիսկերի մասին՝ ընդհուպ մինչև միջուկային պատերազմ սկսելու սպառնալիք: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
«Երկու միջուկային տերությունների բախումը միշտ մտահոգիչ է», - ասել Է պակիստանցի նախարարը:
Նրա խոսքով՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հավանական միջուկային հակամարտությունը գլոբալ մասշտաբի խնդիր կդառնա:
