Վուչիչը օգնություն է խնդրել Պուտինից և Թրամփից
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հաջորդ տարի Բելգրադում համաշխարհային մեծ գագաթնաժողով կազմակերպելու գաղափարի մասին, ինչի կապակցությամբ նա մտադիր է խնդրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի իր գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի աջակցությունը: Նրա խոսքը մեջբերում է Blic-ը։
«Ես աջակցություն եմ խնդրելու Դոնալդ Թրամփ կրտսերից և Դոնալդ Թրամփ ավագից, ինչպես նաև նախագահ Պուտինից։ Ես մտադիր եմ հաջորդ տարի Բելգրադում տարբեր թեմաներով մեծ գլոբալ ֆորում կազմակերպել», - հայտնել Է Վուչիչը։
Սերբիայի առաջնորդի կարծիքով՝ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա հաջորդ տարվա մարտ-մայիս ամիսներին։ Նա վստահ է, որ Բելգրադը «միակ վայրն է, որը կարող է հյուրընկալել Պուտինին, Թրամփին, Մակրոնին, Ջորջ Մելոնիին, Մերցին և շատ ուրիշների»:
