Լավրովը գովաբանել է Թրամփին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, միակ արևմտյան քաղաքական գործիչն է, որը հասկանում է Ուկրաինայի ճգնաժամի արմատական պատճառները։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Միացյալ Նահանգների նախագահը, հավանաբար, Երկրի վրա միակ առաջնորդն է, ով գիտակցում է այս իրավիճակի արմատական պատճառները լուծելու անհրաժեշտությունը», - ասել է նա Թրամփի մասին։
Լավրովը նաև բարձր է գնահատել Թրամփի այն ըմբռնումը, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կլինի լուրջ սխալ և սպառնալիք ամբողջ աշխարհի անվտանգությանը։
