Հունգարիան չի պատրաստվում լքել Եվրամիությունը. Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում լքել Եվրամիությունը, այլ աշխատելու է այն վերափոխելու ուղղությամբ:
«Հունգարիան չի լքի ԵՄ-ն։ Մենք «Եվրոպայի հայրենասերներ» կուսակցության հետ միասին վերափոխում ենք այն, որպեսզի վերականգնենք այն միությունը, որին ժամանակին անդամակցել են Հունգարիան և Լեհաստանը։ Այն ժամանակ Բրյուսելի բյուրոկրատները ծառայում էին ի շահ մարդկանց, այլ ոչ թե իրենց։ Այն ժամանակ բրյուսելյան բյուրոկրատները չէին միջամտում անդամ երկրների ներքին քաղաքական բանավեճերին, ինչպես հիմա անում են Լեհաստանում և Հունգարիայում», - գրել է Օրբանը X սոցցանցում։
