ԱՄՆ դաշնակիցները մտահոգված են Թրամփի՝ Ուկրաինային տարածքային զիջումներ անելու մտադրությամբ. CNN
Աշխարհ
ԱՄՆ դաշնակիցները մտահոգված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրով, որը ենթադրում է Կիևի կողմից տարածքային զիջումներ։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
«ԱՄՆ որոշ դաշնակիցներ խիստ անհանգստացած են այն ծրագրով, որը Թրամփի վարչակազմը խթանում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Աղբյուրները նշել են, որ Թրամփի ծրագիրը «վտանգավոր ազդանշան է ուղարկում» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և այլ համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համար։
