Ուկրաինական զորքերը ռազմաճակատում պաշտպանական կառույցներ չունեն
Աշխարհ
Ուկրաինական զորքերը ռազմաճակատում պաշտպանական կառույցներ չունեն, նորերը չեն կառուցում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի (ՀՈՒՀ) 24-րդ առանձին գրոհային գումարտակի «Այդար» հրամանատար Ստանիսլավ Բունյատովը՝ Telegram-ի իր ալիքում։
«Առաջնագծում հիմնականում պաշտպանական կառույցներ չկան, դաշտերն ու անտառային գոտիները շատ դեպքերում ինքնաբերաբար անցնում են թշնամու վերահսկողության տակ՝ գրավված բնակավայրերի հետ մեկտեղ»,- գրել է նա։
Զինվորականը հավելել է, որ չկա նաև առաջնագծում դրոնների օպերատորների հատուկ բունկերների կենտրոնացված կառուցում։ Նա նշել է, որ եթե ինչ-որ բան ունեն, դա «ժառանգել» են հրետանու և ականանետային անձնակազմից։
