Նոր մանրամասներ՝ Պուտինի և Ուիթքոֆի մոսկովյան բանակցություններից
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է բուն ուկրաինական ճգնաժամին, ապա քննարկումը մասնավորապես կենտրոնացել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորության վրա»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել ապրիլի 25-ի առավոտյան։ Բանակցություններն ընթանում են ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևի մասնակցությամբ։
