Կիևը ձգտում է սրել ռազմական հակամարտությունը․ Զախարովա
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը , անտեսելով խաղաղության նախաձեռնությունները, խաղադրույք է կատարում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության սրման վրա։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Զախարովան նշել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են ներգրավված լինել ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի դեմ այսօրվա մահափորձին ։
«Եթե հետաքննությունը հաստատի այս դեպքում ուկրաինական հետքը, ապա դա ևս մեկ անգամ ցույց կտա համաշխարհային հանրությանը Կիևի ռեժիմի բարբարոսական և դավաճանական բնույթը, որը խաղադրույք է կատարում Ռուսաստանի հետ ռազմական առճակատման սրման վրա»,- հավելել է դիվանագետը։
