Պուտին-Ուիթքոֆ բանակցություններում առաջընթաց կա․ Դմիտրիև
Աշխարհ
Օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի միջև բանակցություններում առաջընթաց կա։
«Ռուսաստանի նախագահ Պուտինի և Սթիվեն Ուիթքոֆի բանակցույթւոններում առաջընթաց է արձանագրվել», - գրել է Դմիտրիևը X-ում։
Պուտինի և Վիտկովի հանդիպումը տևել է երեք ժամ։ Սա Պուտինի և Վիտկովի երկրորդ հանդիպումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում և չորրորդը՝ տարեսկզբից։ Նախորդը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ապրիլի 11-ին եւ տեւել ավելի քան չորս ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ խնդրին շատ ասպեկտներ կան, «էությունը շատ բարդ է, ուստի խոսակցությունները, որպես կանոն, բավականին երկար են»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)