Դուբայ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Աշխարհ
Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռում գտնվող տղամարդու ոչ պատշաճ պահվածքի պատճառով «Աերոֆլոտ»-ի անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բաքվում։
Ինչպես հայտնում է Report-ը , այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հարբած վիճակում գտնվող Ալեքսանդր անունով մի տղամարդ սկսել է գոռալ ուղևորների վրա, վիրավորել ու և բարձրաձայն հայհոյել։
Ուղևորներն ու ուղեկցորդները ուժ գործադրելով՝ վնասազերծել են վերջինիս։ Անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Բաքվում, որտեղ տղամարդուն հանձնել են Ադրբեջանի ոստիկանությանը։
