Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը
Աշխարհ
իրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շեյբանին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում բարձրացրել է Սիրիայի Արաբական Հանրապետության նոր դրոշը՝ կանաչ, սպիտակ և սև երեք կարմիր աստղերով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Այս գույնի դրոշը օգտագործվել է 1930-ականների սկզբից, երբ Սիրիան և Լիբանանը դարձան Ֆրանսիայի մանդատային տարածքներ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Այս նույն դրոշով 1946 թվականին Սիրիան դարձավ անկախ պետություն, որն օգտագործվում է սիրիական ընդդիմության կողմից 2011 թվականից։
Նախարարն գտնվում է Նյու Յորքում, որտեղ կմասնակցի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Մինչ այս ալ-Շեյբանին մասնակցել է երկրի նոր դրոշի բարձրացման արարողությանը։
