Կրեմլը երկու բառով է բնութագրել Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի բանակցությունները ներկայացնում են մաքոքային դիվանագիտություն։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսպես է բնութագրել հանդիպումը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ։
«Դա մաքոքային դիվանագիտություն է, այո, սրանք այն միջնորդական ծառայություններն են, որոնք տրամադրում է Միացյալ Նահանգները»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը հաստատել է, որ Ուիտքոֆը հաղորդագրություններ է փոխանցում, որոնք միմյանց ուղարկում են Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր , որ ՌԴ նախագահի և ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնացի բանակցությունները կառուցողական և օգտակար են եղել։
