Զելենսկին նշել է տարածքային հարցերի քննարկման պայմանը
Աշխարհ
Ուկրաինան Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցերը կքննարկի միայն ամբողջական զինադադարից հետո։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Մենք Ուկրաինան ենք» իր Telegram ալիքում։
«Ես համաձայն եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ մենք չունենք բավականաչափ զենք՝ Ղրիմը հետ վերցնելու համար, բայց մենք ունենք դիվանագիտական հնարավորություններ», - ասել է քաղաքական գործիչը։
