Թրամփը նշել է, որ բազմիցս խոսել է Սի Ծինփինի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ասել է, որ ինքը բազմիցս կապ է հաստատել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
«Ես բազմիցս խոսել եմ նրա հետ»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Հռոմ մեկնելուց առաջ։
Լրագրողի այն հարցին, թե արդյ՞ոք նախագահը չինական ապրանքների վրա հավելյալ մաքսատուրքեր սահմանելուց հետո խոսել է Սի Ցզինպինի հետ, ամերիկացի առաջնորդն ասել է, որ մտադիր չէ մեկնաբանել այս տեղեկությունը։
Թրամփը ավելի վաղ խոստովանել էր, որ չինական ապրանքների վրա իր կողմից սահմանված 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են և խոստացել է նվազեցնել դրանք Պեկինի հետ առևտրային համաձայնության հասնելուց հետո։
