Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դագաղի փակման արարողությունը (Լուսանկարներ)
Աշխարհ
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դագաղի փակման արարողությունը՝ նրա հուղարկավորության արարողությունից առաջ։ Պապի դեմքը ծածկված էր սպիտակ մետաքսե շարֆով։ Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը։
Ավելի վաղ Վատիկանը հայտնել էր, որ առնվազն 250 հազար մարդ է եկել Սուրբ Պետրոսի տաճար՝ Հռոմի պապին հրաժեշտ տալու համար։




