Թրամփը Պուտինին և Զելենսկուն կոչ է արել հանդիպել
Աշխարհ
Ուկրաինական կարգավորման հիմնական դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է, գործարքի ավարտի համար հարկավոր է շատ բարձր մակարդակի հանդիպում Մոսկվայի և Կիևի միջև, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում:
«Լավ օր է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Նրանք շատ մոտ են գործարքին, երկու կողմերը պետք է հանդիպեն շատ բարձր մակարդակով, որպեսզի ավարտեն հակամարտությունը: Հիմնական դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է», - նշել Է Սպիտակ տան ղեկավարը։
Ամերիկացի առաջնորդը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և խոստացել Է ԱՄՆ-ի օգնությունը դրա ավարտն ապահովելու համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)