Մեդվեդևը հայտնել է Կուրսկի մարզի ազատագրումից հետո ռուսական բանակի գործողությունների մասին
Աշխարհ
Կուրսկի մարզի ազատագրումից հետո Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ջախջախել ուկրաինական բանակին այլ ուղղություններում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Սուրբ Զատկի շաբաթվա ընթացքում Կուրսկի շրջանն ամբողջությամբ ազատագրվեց։ Մեծ Հաղթանակի օրվան ընդառաջ մեր հերոս զինվորները շարունակում են ջախջախել թշնամուն նաև այլ ուղղություններում», - գրել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ նացիստները պետք է «ընդմիշտ անհետանան մեր հողից»։
Ապրիլի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցեց Կուրսկի մարզի լիակատար ազատագրման մասին։
