Կանադայում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 8–ի (տեսանյութ)
ԱշխարհԿանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։ Այս մասին հաղորդում է Global News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։
Հոդվածում ընդգծվում է, որ մահացածների թվում կա մեկ երեխա։
«Առնվազն վեց մարդ վիրավորվել է», - նշել են լրագրողները։
Ապրիլի 27-ին Վանկուվերում փառատոնի ժամանակ ամենագնացը մխրճվել է ամբոխի մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ մեքենայի վարորդը ձերբակալվել է դեպքի վայրում։
