Ուրուգվայում Ռուսաստանի դեսպանատանը հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Ռուսաստանի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է տեղական Telenoche հեռուստաալիքը։
Դեսպանատունը գտնվում է Պոսիտոս շրջանում։ Ապրիլի 26-ի երեկոյան հրշեջները ժամանել են դիվանագիտական ներկայացուցչության շենք:
Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, թե ինչպես են փրկարարները մարում հրդեհը։
Հրշեջները ստիպված են եղել օգտագործել սղոցներ և հղկող սարքեր՝ պաշտպանիչ արգելապատնեշները կտրելու և ներս մտնելու համար, հաղորդում է Telenoche-ն։
Ուրուգվայի 10-րդ ալիքով հեռարձակվող Subrayado լրատվական ծրագրի պորտալը գրում է, որ հրդեհի պատճառը օդորակիչն է եղել։ Հրդեհը մարելու համար մի քանի ժամ է պահանջվել։ Ազգային հրշեջ ծառայությունը հայտնել է, որ հրդեհի պատճառով տարածքում մեծ քանակությամբ ծուխ է կուտակվել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)