Հարավային Կորեայում զինված աշակերտը հարձակվել է դպրոցի վրա. 6 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Հարավային Կորեայում զինված աշակերտը հարձակվել է ուսուցչի և երեխաների վրա, ինչի հետևանքով՝ վեց մարդ վիրավորվել է։ Այս մասին գրում է Yonhap գործակալությունը։
Հարձակումը տեղի է ունեցել Սեուլից 110 կմ հարավ գտնվող Չենջու քաղաքում։ Հարձակվողը ուսուցչին և հինգ աշակերտի վնասվածքներ է հասցրել դեմքի և որովայնի շրջանում, սակայն նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Ինքը՝ հարձակվողը, հարձակումից հետո իրեն նետել է մոտակա ջրամբարը, սակայն նրան փրկել են և տեղափոխել հիվանդանոց։ Այժմ ոստիկաններն ու քննիչները ուսումնասիրում են աշակերտի գործողությունների շարժառիթներն ու դեպքի հանգամանքները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)