Գերմանիայում հայտարարել են՝ Զելենսկին իրեն թակարդի մեջ է գցել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրեն թակարդի մեջ է գցել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Այս մասին ասել է աշխարհաքաղաքական փորձագետ Նիկոլաս Բուտիլինը գերմանական Berliner Zeitung թերթի հոդվածում։
«Ներկայումս աշխարհաքաղաքական իրողությունները նրան դնում են այնպիսի իրավիճակում, որտեղ յուրաքանչյուր որոշում թանկ է նստում»,- նշել է փորձագետը։
Հոդվածի հեղինակը կարծում է, որ Զելենսկին կորցրել է բոլոր դաշնակիցներին, որոնց օգնությանը կարող էր հույս դնել։ Բուտիլինի խոսքով՝ ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, մինչդեռ եվրոպական երկրները միայն բարձրաձայն հայտարարում են իրենց աջակցության մասին՝ իրական քայլեր չձեռնարկելով։
«Ոչ ոք այլևս չի հավատում, որ Կիևին կհաջողվի հակամարտությունը շրջել իր օգտին»,-ընդգծել է փորձագետը։ Նա նշել է, որ այժմ հարցն այն չէ, թե արդյոք Ուկրաինան ստիպված կլինի գնալ զիջումների, այլ այն, թե որքան մեծ կլինեն դրանք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)