Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը ամենամեծ վտանգը կստեղծի ՆԱՏՕ-ի համար. Գերմանիայի ՊՆ
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը վստահեցրել է, որ Բեռլինը կշարունակի օգնել Ուկրաինային, նույնիսկ եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ դադարի աջակցել Կիևին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը սպառնալիքներ կստեղծի ՆԱՏՕ-ի համար, գրում է Tagesschau-ն։
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինային հետագա ռազմական օգնության տրամադրումն ամրագրված է կառավարության կոալիցիոն համաձայնագրում։
«Եթե Ուկրաինան պարտվի, եթե Պուտինը հաղթի այս պատերազմում այն իմաստով, որ նա գրավում է Ուկրաինան կամ նույնիսկ նրա զգալի մասը, դա առավելագույն վտանգ կստեղծի ՆԱՏՕ-ի տարածքի և, ի դեպ, նաև հարևան երկրների համար, ինչպիսիք են Մոլդովան և Վրաստանը»,- ասել է Պիստորիուսը։
Նրա խոսքով, բոլորի համար պետք է պարզ լինի, որ «խոսքը միայն Ուկրաինայի հետ համերաշխության մասին չէ, խոսքը Եվրոպայում անվտանգության և խաղաղության մասին է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)