Ուկրաինայի ԶՈւ հրամանատարը սպառնացել է Զելենսկիին
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերի 414-րդ բրիգադի հրամանատարը հեռուստատեսությամբ բացահայտ սպառնացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Այս մասին իռլանդացի լրագրող Չեյ Բոուսը գրել է X սոցիալական ցանցի իր աքաունթում։
«Ուկրաինական բանակի բրիգադի հրամանատարը ուկրաինական հեռուստահաղորդման ժամանակ բացահայտ սպառնում է Զելենսկիին։ Նա զգուշացնում է նրան չբանակցել Ռուսաստանի հետ, չզիջել տարածքները», - կիսվել է լրագրողը։
Նա նաև տեսանյութ է հրապարակել իր էջում, որում մի քանի հոգի հեռուստաշոուի եթերում լսում են Ուկրաինայի Զինված ուժերի 414-րդ բրիգադի հրամանատարի խոսքերը՝ ուղղված Զելենսկիին։
Բոուսն Ուկրաինան անվանել է անօրինական երկիր՝ զարմանք հայտնելով, որ զինվորականները նախագահին թելադրում են իրենց պայմանները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ