Ուկրաինան Յանուկովիչին դատապարտել է 15 տարվա ազատազրկման
Աշխարհ
Ուկրաինայի դատարանը հեռակա կարգով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 15 տարվա ազատազրկման «դասալքության դրդելու և պետական սահմանով ապօրինի փոխադրում կազմակերպելու համար», հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից, փոխանցում է RBC-ն:
Նրա հետ միասին նույն մեղադրանքներով դատավճիռ է կայացվել պետական պահպանության վարչության պետի նախկին տեղակալ-Ուկրաինայի նախագահի անվտանգության ծառայության պետ Կոնստանտին Կոբզարի նկատմամբ։ Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։
«Դատախազները դատարանում ապացուցել են, որ 2014 թվականի փետրվարի 23-ին Ուկրաինայի նախկին նախագահը, համագործակցելով նախագահի անվտանգության ծառայության նախկին պետի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, օդային ճանապարհով ապօրինի հատել Է Ուկրաինայի պետական սահմանը և կազմակերպել մոտ շրջապատից առնվազն 20 մարդու և զինծառայողների տեղափոխումը», - ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)