Եվրոպայում հայտարարել են՝ դեռևս կախված են ռուսական գազից
Աշխարհ
Եվրոպական երկրները դեռևս կախված են Ռուսաստանի Դաշնությունից ստացվող գազից։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ Table.Media-ին հղումով։
«Մենք դեռ կախված ենք ռուսական գազից»,- խոստովանել է նա՝ հավելելով, որ «դա անընդունելի է քաղաքական, բարոյական և անվտանգության նկատառումներից ելնելով»։
Յորգենսենն ընդգծել է, որ շուտով կներկայացնի ռուսական գազի աստիճանական դադարեցման ճանապարհային քարտեզը։ Նրա կարծիքով՝ «ԱՄՆ-ից էլ ավելի շատ գազ ներկրելու հնարավորություններ կան»։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին