Բրազիլիայում մեկնարկել է BRICS-ի արտգործնախարարների հանդիպումը
Աշխարհ
Ռիո դե Ժանեյրոյում բացվել է BRICS երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը ։
Միջոցառումը կտևի մինչև ապրիլի 29-ը: Հանդիպման առաջին նիստը նվիրված է կազմակերպության դերին՝ գլոբալ մարտահրավերներին և տարածաշրջանային ճգնաժամերին դիմակայելու գործում:
Նշենք, որ Բրազիլիան ստանձնել է BRICS-ի նախագահությունը 2025 թվականի հունվարի 1-ից։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ժամանել էր Ռիո դե Ժանեյրո։ Վայրէջքից կարճ ժամանակ անց ՌԴ ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ։ Լավրովի այցի հիմնական նպատակը ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)