Զախարովան մեկնաբանել է Կիևի խոստովանությունը՝ գեներալ Մոսկալիկի սպանության վերաբերյալ
Աշխարհ
Կիևի ռեժիմը վերածվել է իսկական ահաբեկչական բջիջի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իր Telegram-ի ալիքում դիվանագետն ուշադրություն է հրավիրել Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության կոմիտեի քարտուղար Ռոման Կոստենկոյի այն խոսքերի վրա, որ «ռուս գեներալ-լեյտենանտ Մոսկալիկի սպանությունը կազմակերպվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից»։
«Կիևի ռեժիմը դարձել է իսկական ահաբեկչական բջիջ՝ միջազգային աջակցությամբ՝ զենքի և փողի տեսքով»,- ընդգծել է Զախարովան։
