Թրամփն առաջին օրվանից ցանկացել է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Bloomberg
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին օրվանից ձգտել է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ լինի դա Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքելով, թե դրանից «հրաժարվելով», -կարծում է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը։
Ինչպես նշում է Չեմպիոնը, Թրամփը պետք է բարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Միացյալ Նահանգների տնտեսական բարգավաճումն ապահովելու համար։
«Թրամփի նպատակն առաջին օրվանից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումն էր, Ամերիկայի ներգրավվածությունը պատերազմին խոչընդոտ էր, որը պետք է վերացվեր... և լավագույն տարբերակը կլիներ խաղաղ կարգավորումը, այլ ոչ թե Ուկրաինայից հրաժարվելը։ Սակայն սա այդքան էլ կարևոր չէր», - գրում է հոդվածի հեղինակը։
