Ինչպե՞ս են կարողանում իրենք իրենց համոզել, որ այդ ահռելի թալանից, շուրջ 90 միլիոն դոլարի յուրացումներից երկրի ղեկավարություննանմասն է. նախկին դատախազ
Բլոգոսֆերա
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Երբ իրավապահ մարմինների որոշ ղեկավարներ հայտարարում են, որ Հայաստանում համակարգված կոռուպցիա չկա, ես սկսում եմ հավատալ, որ նրանք ամեն դեպքում անկեղծ են խոսում, այդպես են մտածում։ Ինքս սեփական օրինակով հիշում եմ, որ շատ եմ վստահել վերադասների՝ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու վերաբերյալ խոսքին, երբ նրանց նկատմամբ հարգանք եմ ունեցել և միայն հետագայում եմ հասկացել, որ իրականում դյուրահավատ եմ եղել։
Բայց ես իրավապահ որևէ մարմնի ղեկավար երբևէ չեմ հանդիսացել, այսինքն տեղեկացվածությանս ոլորտը գուցե փոքր է եղել։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազը կամ քննչական կոմիտեի նախագահը, շատ լավ տիրապետելով օրինակ ԱՆԻՖ-ի յուրացումների, կոռուպցիոն գործարքների վերաբերյալ քրեական վարույթի նյութերին, ինչպե՞ս են կարողանում իրենք իրենց համոզել, որ այդ ահռելի թալանից, շուրջ 90 միլիոն դոլարի յուրացումներից ու վտանումներից երկրի ղեկավարությունը անմասն է։
Նույնը վերաբերում է Covid-19 ծրագրերով յուրացված 26 միլիարդ դրամ պետական միջոցներին։ Դժվար է հավատալ, որ այդ աստիճան միամիտ են, այդ դեպքում ինչու՞ բավարար արդյունավետությամբ նախաքննություն չեն իրականացնում, մեղավոր անձանց նկատմամբ դատավարական հարկադրանքի պատշաճ միջոցներ չեն կիրառում, ողջամտությունը հուշում է, որ կա ինչ-որ արգելք»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)