Տնտեսվարողն ինքնուրույն է փորձում լուծել իր հարցը՝ դիմելով այլ պետության ներկայացուցչությանը. Գոհար Մելոյան (տեսանյութ)
ԲլոգոսֆերաՍահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր չարչրկված ինքնիշխանությունը
Հայ կոնյակագործներն արդեն որերորդ օրն է բողոքում են, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վրաստանի դեսպանատան առջև, քանի որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտում են հայկական կոնյակը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանելիս։
Հենց նման իրավիճակներում է դրսևորվում իշխող ուժի միջոցով պետության ինքնիշխանությունը, անկախությունը։
Ակնհայտ է, չէ՞, որ բողոք բարձրացրած քաղաքացիներն որևէ ակնկալիք չունենալով մեր իշխանություններից, ում հարկ են վճարում, գնացել-բողոքում են հարևան երկրի դեսպանատան առջև:
«Ինքնիշխանություն» եզրույթը դրոշակ դարձրած իշխանությունն այնքան արժեզրկեցին մեր պետության ինքնիշխանությունը, որ ՀՀ քաղաքացին, տնտեսվարողն ինքնուրույն է փորձում լուծել իր հարցը՝ դիմելով այլ պետության ներկայացուցչությանը։
Այսպիսի կացության մեջ են մեկ էլ պետություն չունեցող քրդերը (ամենայն հարգանքով քուրդ ազգի նկատմամբ)»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)