Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է՝ ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն․ քաղաքագետ
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն:
Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական հարաբերություններում, եթե պետություն չկա, ըստ քաղաքացիների, ապա ցույց են անում օտար երկրների դեսպանատների առջև՝ մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ այլ երկրների ներկայացուցչությունների հետ:
Ինչու են լռում կառավարության համապատասխան մարմինները, որովհետև նրանք էլ են կարծում, որ պետություն չկա: Սա այն նույն դրսևորումն է, երբ պետության ղեկավարը կոչ է անում կազմել ջոկատներ և պաշտպանել սահմանները: Այսինքն, անգամ անվտանգային խնդիրները, քաղաքացիների մասնավոր գործն է՝ առանց պետության մասնակցության:
Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)