Մոստովոյն աջակցել է Թիկնիզյանին
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 56-ամյա Ալեքսանդր Մոստովոյն աջակցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, որը դժգոհել էր ռուսական թիմում խաղաժամանակ չստանալուց և ամռանը ակումբը փոխելու ցանկություն էր հայտնել։
«Թիկնիզյանը ճիշտ է, նա թույլ ֆուտբոլիստ չէ, թիմում շատերից ուժեղ է, նաև ձախ ոտքով է խաղում, իսկ Ռուսաստանում քիչ են այդպիսի ֆուտբոլիստներ։ Խճճված իրավիճակ է։ Ժամանակին նա համարվում էր լավագույններից մեկը և իր խաղով ապացուցում էր դա։ Ես ամբողջովին Թիկնիզյանի կողմն եմ։ Նա լավ ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ խնդիրը կապված է բնավորության հետ»,- Մոստովոյի խոսքերը մեջբերում է sport-express.ru-ն։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում Նաիր Թիկնիզյանն ընդգրկվել էր հայտացուցակում, սակայն մնացել էր պահեստայինների նստարանին։ Դրանից հետո Նաիր Թիկնիզյանը հայտարարել էր, որ «Լոկոմոտիվի» ղեկավարությանը խնդրելու է ամռանը բաց թողնել իրեն։
Այս տարի Նաիր Թիկնիզյանը միայն մեկ անգամ է «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում մասնակցել ամբողջ հանդիպման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)