Թրամփն արձագանքել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությանը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանության դեպքին և այն անվանել «սարսափելի»։ Այդ մասին նա գրել է Truth Social-ում:
«Վաշինգտոնում այդ սարսափելի սպանությունները, որոնք հիմնված են, ակնհայտորեն, հակահրեականության վրա, պետք է դադարեցվեն», - հայտարարել Է Թրամփը:
Ինչես արդեն հայտնել էինք, Վաշինգտոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։
