ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչները հասցրել են «պատմության մեջ ամենամեծ ավիահարվածը»
ԱՄՆ
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի կործանիչները հասցրել են «պատմության մեջ ամենամեծ ավիահարվածը»: Այս մասին հայտնում է Business Insider-ը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարի պաշտոնակատար Ջեյմս Քիլբին հայտնել է, որ դա տեղի է ունեցել փետրվարի 1-ին: Նշվում է, որ ռմբակոծության նպատակը Սոմալիում ահաբեկչական խմբավորումներն են եղել:
Պորտալի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ավելի քան 56 հազար կիլոգրամ զինամթերք է թափվել։ Գործողությանը, որն իրականացվել է Harry Truman ավիակրի կողմից, մասնակցել է 16 F/A-18 Super Hornet կործանիչ:
