ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչները իրականացրել են պատմության մեջ ամենամեծ ավիահարվածը
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչները իրականացրել են պատմության մեջ ամենամեծ ավիահարվածը` 56 000 կգ-ից ավելի զինամթերք նետելով ահաբեկիչների դիրքերի վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի օպերացիաների ղեկավարի պաշտոնակատար Ջեյմս Քիլբին, փոխանցում է Business Insider-ը։
«Harry Truman-ը և նրա հարվածային խումբը Սոմալիում ձեռնարկել են պատմության մեջ ամենամեծ ավիահարվածը՝ 125 000 ֆունտ, մեկ նավից», - պորտալը մեջբերում է ծովակալ Քիլբիի խոսքերը։
Պաշտպանության նախարարության խոսնակը հպարբերականին հայտնել է, որ գործողությունը՝ մեկ ռմբակոծություն, որին մասնակցել են մոտ 16 F/A-18 Super Hornet ինքնաթիռներ, տեղի է ունեցել փետրվարի 1-ին՝ Կարմիր ծովում:
