Թրամփը փոխել է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում․ Bild
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինայում հրադադարի կոչերից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Այս մասին հայտնում է գերմանական Bild հրատարակությունը։
Պարբերականը նշում է, որ այս գործողությունները վկայում են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության 180 աստիճանի շրջադարձի մասին։
Մինչ այս Թրամփը խոստովանել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն ուղղակիորեն չի վերաբերում ամերիկյան կողմին, սակայն Վաշինգտոնը պատրաստ է քայլեր ձեռնարկել այն լուծելու համար։
