ՌԴ զբոսաշրջիկների կրճատումը փոխհատուցվում է Մերձավոր Արևելքից եկողներով․ Պապոյան
Քաղաքական
Մերձավոր Արևելքի երկրներից ամեն հաջորդ տարի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակաբար ավելանում է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների էական կրճատում ունենք։ Թիվը շատ զգալի չէր մեր զբոսաշրջային հոսքերի համար, որովհետև Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից և Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների աճն էականորեն կոմպենսացրեց այն բացը, որը եղավ ՌԴ-ի դեպքում։ Մեր առջև խնդիր ենք դրել, որ Մերձավոր Արևելքի շուկան զբոսաշրջության նոր ռազմավարությամբ դառնալու է Հայաստանի համար առաջնային շուկաներից մեկը»,-ասաց Պապոյանը։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ Հայաստանը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար։
