Թրամփը մերժել է Ուկրաինայում «անվերապահ» հրադադարի մասին ԵՄ առաջարկը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայում «անվերապահ» հրադադարի մասին ԵՄ առաջնորդների առաջարկը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ թերթի աղբյուրների՝ որոշ եվրոպացի առաջնորդներ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ պնդել են, որ Վատիկանում Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավոր բանակցությունների արդյունքը պետք է լինի «անվերապահ» հրադարը։ Իր հերթին, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ իրեն «դուր չի գալիս» այս տերմինը խաղաղ բանակցությունների քննարկման համատեքստում։
Բացի այդ, ըստ հրապարակման, Թրամփը ԵՄ առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կարծում է, որ գնում է դեպի հաղթանակ»։
