Արսեն Զախարյանը կարող է խաղալ «Ռեալ»-ի դեմ
Սպորտ
Կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է խաղալ «Ռեալ Սոսյեդադի» կազմում Իսպանիայի 2024/2025 առաջնության վերջին փուլում։
«Արսենն իրեն լավ է զգում և աշխատում է ընդհանուր խմբում։ Եթե միջադեպեր չլինեն, նա պատրաստ կլինի մասնակցել շաբաթ օրվա խաղին», - ակումբի ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը։
Այս մրցաշրջանում 21-ամյա Զախարյանը մասնակցել է «Ռեալ Սոսյեդադի» ընդամենը չորս խաղի։ Արսենը խփել է գոլ և կատարել գոլային փոխանցում։
euro-football.ru-ն գրում է, որ մայիսի 24-ին Լա Լիգայի 38-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» կմրցի Մադրիդի «Ռեալ»-ի հետ։
