Թրամփը խոսել է սպիտակամորթների ցեղասպանության մասին․ Wall Street Journal
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսայի հետ հանդիպման ժամանակ անհիմն հայտարարություններ է արել այն մասին, որ սպիտակամորթ հարավաֆրիկացիները ցեղասպանության զոհ են դարձել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Սպիտակամորթ ֆերմերները փախչում են Հարավային Աֆրիկայից», - ասել Է Թրամփը և Ռամաֆոսին ցույց տվել մի տեսանյութ, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջուլիուս Մալեման բռնության կոչ է անում սպիտակամորթների դեմ:
ՀԱՀ նախագահը քննադատել է ամերիկացի գործընկերոջ խոսքերը։ «Հարավային Աֆրիկայում մենք ունենք բազմակուսակցական ժողովրդավարություն, որը թույլ է տալիս մարդկանց արտահայտվել», - պատասխանել է Ռամաֆոսան։
