Աշտարակցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում և աճեցնում. նա ձերբակալվել է
Իրավունք
Օրերս Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի բնակիչ 54-ամյա տղամարդն իր տանը և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պահում և օգտագործում է մարիխուանա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մայիսի 20-ին 54-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տանը, բակում և օժանդակ շինություններում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 20 գրամ մարիխուանա, կանեփի սերմեր և կանեփի բույսեր, նաև` պայթուցիկներ ու տարբեր տրամաչափի 14 փամփուշտ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)