Թրամփը խոշոր քաղաքական հաղթանակ է տարել․ BBC News
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփի ներքին քաղաքականության «մեծ և գեղեցիկ» օրինագիծը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Օրինագծի քննարկումն ընթացել է մի քանի շաբաթ և բուռն քննարկումներ է առաջացրել Հանրապետական կուսակցության ներսում: Մի քանի ժամ տևած գիշերային բանավեճից հետո Ներկայացուցիչների պալատում վերջնական քվեարկությունն ավարտվել է 215 կողմ և 214 դեմ ձայներով: Դրանից հետո օրինագիծը կներկայացվի Սենատ։
Միջոցառումների փաթեթը, որը Թրամփն անվանել է «մեծ և գեղեցիկ», ենթադրում է 2017 թվականի հարկային արտոնությունների երկարացում, բանակի ընդլայնում և զանգվածային արտաքսումների վերաբերյալ ԱՄՆ առաջնորդի ծրագրերի իրականացում: Այս օրինագծով Թրամփը կկարողանա կատարել երկու նախընտրական խոստումներ՝ թեյավճարների հարկերի վերացում և արտաժամյա աշխատանք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)