Քաղաքացիներին վճարված ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները կրճատվել են․ ՊԵԿ նախագահ
Հասարակություն
Ավելացված արժեքի հարկի գծով քաղաքացիներին վերադարձված գումարները կրճատվել են։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա այս միտումը բացատրել է նաև տվյալ ժամանակահատվածում արտահանման ցուցանիշների նվազմամբ։
Ընդ որում, պաշտոնյան հայտնել է, որ այն պահից, երբ ինքը գլխավորել է գերատեսչությունը, հարկ վճարողների նկատմամբ ՊԵԿ-ի պարտավորությունները 149,3 մլրդ դրամից կրճատվել են մինչև 148,7 մլրդ դրամ։
Հակոբյանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ն արհեստականորեն չի ձգձգում քաղաքացիներին գումարների վերադարձը՝ հավելելով, որ առանց երկու ընկերությունների նկատմամբ պարտավորությունների հաշվառման, վերադարձված միջոցների գումարը նույնիսկ աճել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)