ՔՊ-ն պատրաստվում է ընտրությունների․ կուսակցության վարչության կազմը կփոխվի (տեսանյութ)
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստվում է կուսակցության մեծ համաժողովին, որը, կուսակցության կանոնադրության համաձայն, տեղի է ունենում 3 տարին մեկ։
ՔՊ հերթական համաժողովը այս անգամ կկայանա սեպտեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Կուսակցական ժողովին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, ՔՊ ողջ կազմը, կլինեն նաև հրավիրյալներ։
ՔՊ վարչության աշխատակազմի ղեկավար Արույսակ Մանավազյանը Euromedia24.com-ի հետ զրույցում հայտնեց՝ սեպտեմբերին սպասվող համաժողովին կուսակցությունը պետք է ընտրի վարչության նոր կազմը։
Համաժողովի ընթացքում ՔՊ-ն նախատեսում է ընդունել կուսակցության նոր կանոնադրություն և նոր ծրագիր։
Վարչության անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ վարչության անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում վարչության կազմը չի համալրվում:
ՔՊ վարչության անդամ, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, չի բացառում՝ վարչության կազմում փոփոխություններ լինեն։
Համաժողովից բացի, «Քաղաքացիական պայմանագիրը» ամռանը նաև արտագնա Քաղաքական ժողով կանցկացնել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)