Ինչպես արագ ազատվել մկանային ցավից մարզվելուց հետո
Գիտություն և Մշակույթ
Մկանային ցավերից արագ ազատվելու համար արդյունավետ են մերսումը և կոնտրաստային ցնցուղը։ Այս մասին հայտնել է սպորտային բժիշկ, վնասվածքաբան Արտյոմ Կատուլինը։ Նրա խոսքով՝ մարզումների ընթացքում մկանային հյուսվածքները մեծ քանակությամբ թթվածին են պահանջում, որի պակասը բերում է կաթնաթթվի կուտակման, հեղուկի ավելացման և ցավոտ ուռուցքի առաջացման։
Մկանների ցավը կարող է կապված լինել նաև մկանային մանրաթելերի միկրոտրավմաների և ազատ ռադիկալների ավելացման հետ, որոնք վնասում են հյուսվածքները։ Վնասվածքներից խուսափելու և վերականգնումն արագացնելու համար մասնագետը խորհուրդ է տվել վերահսկել միկրո- և մակրոէլեմենտների, մասնավորապես ցինկի և մագնեզիումի մակարդակը։
Կոնտրաստային ցնցուղը բարելավում է լիմֆոդրենաժը և օգնում օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը, իսկ մերսումը լրացնում է դրական ազդեցությունը՝ արագացնելով վերականգնումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան