Պուտինը հայտարարություն է արել Դերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Սադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից Զելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմ Պուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետ 

Արսենն ընկերոջ հետ բռնաբարել էր իրենից օգնություն խնդրած մտավոր հետամնաց աղջկան

Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանում Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, դատավորներ Մանուշակ Պետրոսյանի և Արարատ Պետրոսյանի մասնակցությամբ ավարտվեց Արսեն Սարգսյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Արսեն Սարգսյանը 2008 թվականի սեպտեմբերի 10-ի կեսօրին Դավթաշենում հանդիպել էր մտավոր հետամնաց Է.-ին:

Աղջիկը մոլորվել էր, սխալ կանգառում իջել երթուղայինից ու մոտեցել էր Արսենին:

Խնդրել էր, որ Արսենը բջջայինով զանգահարի իր եղբորը: Արսենը փորձել էր, չէր կարողացել զանգահարել, հետո զրուցելով զբոսնել էր Է.-ի հետ, ապա, ըստ մեղադրանքի, հեռախոսազանգով կանչել էր իր ընկեր «Վալոդին»:

Վերջինս իր հերթին եկել էր ընկերոջ հետ:

Է.-ին տարել էին Հրազդանի աջ ափին գտնվող մի հողամաս, ամայի մի տնակ, ստիպողաբար ալկոհոլային խմիչք խմեցրել, ապա բռնության գործադրմամբ, աղջկա կամքին հակառակ սեքսուալ բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ ու հեռացել:

Է.-ն ուրիշ չարագործների ձեռքն էլ էր ընկել, ենթարկվել նոր բռնությունների, երկու օր հետո, գիշերը վերադարձել էր տուն:

Արսեն Սարգսյանը հայտնաբերվել էր 2012 թվականի մարտի 22-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Ազարյանի նախագահությամբ 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճռով մեղավոր էր ճանաչել Արսեն Սարգսյանին ու դատապարտել 6 տարի ազատազրկման:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով խնդրել էր բեկանել դատավճիռը, ուղարկել նույն ստորադաս դատարան՝ նոր կազմով քննելու, կամ Սարգսյանին անպարտ ճանաչել ու արդարացնել, կամ, մեղադրանքը հաստատված գնահատելու դեպքում, մեղմացնել պատիժը:

Վերաքննիչ բողոքներն այսպես «բազմաբնույթ» են գրում պաշտպանները, երբեմն միմյանց հակասող դիրքորոշումներ հայտնում, օրինակ՝ արդարացնել կամ պատիժը մեղմացնել, որովհետև վերաքննիչ դատարանը գործը վերաքննում է միայն բերված բողոքի շրջանակներում:

Անգամ եթե վերաքննիչ դատարանի համար ակնհայտ է դառնում, որ, ասենք, անհամաչափ խիստ պատիժ է սահմանված ամբաստանյալի նկատմամբ, իսկ այդ առումով վերաքննիչ բողոք չի լինում, դատարանը պատժի մեղմացման խնդիր քննարկելու իրավասություն չի ունենում:

Պաշտպաններն էլ աշխատում են հարմարվել օրենքի պահանջին, մի բողոքի մեջ ինչ ասես՝ չեն միջնորդում, պահանջներից որը կբավարարվի՝ կբավարարվի:

Վերաքննիչ քրեական դատարանում Արսեն Սարգասյանի կինը նոր պաշտպանի էր ներգրավել՝ Հունան Բաբայանին:

Վերջինս հիմնավորեց վերաքննիչ բողոքը, ինչպես նաև միջնորդեց դատարան հրավիրել տուժող Է.-ին:

Տուժողը ներկայացավ, և դատարանը հարցաքննեց նրան: Աղջիկը պնդեց, որ, այո, Արսենը երկու ընկերոջ հետ բռնություն է գործադրել, իրեն վնասվածքներ պատճառել ու բռնի սեքսուալ գործողություններ կատարել:

Արսենի նկատմամբ իր անզիջում պահվածքը տուժողը պատճառաբանեց նրանով, որ Արսենն առաջինն էր եղել, նրա պատճառով էր ինքը ենթարկվել բռնությունների:

Վերջին դատական նիստին դատարանն անցավ դատական վիճաբանությունների ունկնդրմանը:

Սարգսյանի շահերի պաշտպան Բաբայանն ասաց, թե տուժողի հարցաքննությունից մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ նա ցուցմունքներ է տալիս մեղադրանքի կողմի և իր ծնողների թելադրանքով:

Պաշտպանը տուժող Է.-ի ցուցմունքներն անվանեց անտրամաբանական, տարակուսեց, որ նախաքննական մարմինն ու ընդհանուր իրավասության դատարանն այդ ցուցմունքները դրել էին մեղադրանքի ու դատավճռի հիմքում:

Մինչդեռ աշխատող, ընտանիք, երեխա ունեցող, նորմալ տրամաբանող երիտասարդի ցուցմունքները համարվել էին պատժից ու պատասխանատվությունից խուսափելու նպատակով տրված ցուցմունքներ:

Պաշտպանի կարծիքով՝ ապացուցված չէր նաև հանցանքը խմբի կազմում կատարված լինելու հանգամանքը, քանի որ հայտնաբերված չէին ենթադրյալ հանցընկերները, հեռախոսազանգերի վերծանումներով չէր հայտնաբերվել որևէ ընկերոջը կանչելու նպատակով կատարված զանգ:

Պաշտպանը մեկ անգամ ևս կասկած հայտնեց քննչական փորձարարության արձանագրության վերաբերյալ. եթե աղջիկն իր ուսումնարանի տեղն անգամ չգիտեր, ինչպե՞ս դեպքից մեկ ամիս, հետո էլ հինգ ամիս անց փորձարարության մասնակիցներին տարավ դեպքի վայրն ու ներկայացրեց մանրամասնությամբ:

Ըստ պաշտպանի՝ տուժող աղջկա հայտնած տեղեկություններն ուղղորդված տեղեկություններ էին: Պաշտպանը դատարանին դիմեց կոչով. եթե դատապարտեն Սարգսյանին, ապա կդատապարտեն նաև ընտանիքի անդամներին, որովհետև մեղսագրված արարքը քստմնելի է, այն կմնա մարդու ճակատին՝ որպես խարան ամբողջ կյանքի համար:

Վերջում Հ. Բաբայանը «ոչ միայն որպես Սարգսյանի շահերի պաշտպան, այլ որպես հասարակ քաղաքացի» խնդրեց բավարարել վերաքննիչ բողոքի պահանջներից մեկնումեկը:

Պաշտպանը խնդրեց, որ դատարանը հաշվի առնի Արսեն Սարգսյանի ընտանիքի ծանր սոցիալական կացությունը, այն, որ կալանքի տակ եղած ժամանակ մահացել էր նրա մայրը, և նախաքննական մարմինը չէր թույլատրել անգամ, որ հորն ավելի վաղ կորցրած Սարգսյանը վերջին հրաժեշտը տա իրեն մեծացրած մորը:

Արսեն Սարգսյանն էլ հիշատակեց, որ ընտանիքը, մանկահասակ երեխան իր կարիքն են զգում, գոնե հանուն ընտանիքի թող դատարանը մեղմ լինի:

Մեղադրանքը պաշտպանող երիտասարդ դատախազը հիմնավոր ու համոզիչ համարեց տուժողի ցուցմունքները, այդ թվում՝ վերաքննիչ դատարանում տվածները:

Ըստ մեղադրողի՝ տուժողը կարող էր և չհիշել, թե իր մարմնական վնասվածքներից որը՝ ով էր պատճառել: Բայց դատարանում Սարգսյանին առերես աղջիկը միանշանակ պնդեց, որ նա բռնություն գործադրել ու վնասվածքներ էր պատճառել իրեն:

Դեպքի վայրում գտնվելու վերաբերյալ ոչ միայն տուժողն ինքն էր ցուցմունք տվել, այլև՝ վկաները, որոնք այդ տարածքում տեսել էին անմխիթար վիճակում գտնվող, պատռված շորերով ու կոշիկներով աղջկան:

Մեղադրողը միջնորդեց անփոփոխ թողնել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, այն օրինական ու հիմնավոր, իսկ սահմանված պատիժը՝ արարքին համաչափ գնահատեց:

Ռեպլիկից օգտվելով՝ պաշտպան Բաբայանը միջնորդեց մեկ ժամ ժամանակ տալ՝ Սարգսյանի մոր մահվան վկայականը դատարանին ներկայացնելու համար:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, որոշեց իր խիտ աշխատանքային գրաֆիկի պայմաններում մեկ ժամով ընդմիջել նիստը, հնարավորություն տալ, որ պաշտպանական կողմը ներկայացնի ամբաստանյալի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցը:

Մոր մահվան վկայականը ներկայացվեց: Դատարանը այն կցեց գործին ու հեռացավ խորհրդակցական սենյակ:

Շուտով հրապարակվեց որոշումը:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը փոփոխվեց պատժի մասով. սահմանված պատիժը մեկուկես տարով մեղմացվեց՝ հաշվի առնելով Սարգսյանի ընտանեկան վիճակը, նաև այն, որ մայրը մահացել էր նրան կալանքի տակ առնելուց քսան օր անց, և թաղումը կատարվել էր որդու բացակայությամբ:

Վերաքննիչ բողոքը մնացած մասով մերժվեց:

Արսեն Սարգսյանը դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման:

1in.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքըՊուտինը նշել է ուսուցչի գլխավոր առաքելություններից մեկըՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցինԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ֆինլանդիան Ռուսաստանի հետ փակ սահմանի պատճառով` բախվում է բնակչության արտահոսքի«Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ վառելիքի գները պահպանում է կայուն մակարդակումՌուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանելՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքըԼևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնիցԱրևմուտքում խոսել են Իսլանդիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների մասինՆիգերի իշխանությունները մայրաքաղաքում հարձակումների ֆոնին բնակչությանը հանգստության կոչ են արելԳիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրելՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասինԶելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմՊուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետԼեհաստանի նախկին վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «գանգստերական մեթոդների» մեջԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՀրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել էԹրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասինԳազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվելԻրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսովՊուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքինՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումըԱրաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներինՍերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ Վուչիչ
Ամենադիտված