Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ 

Արցախը զոհաբերելու լավրովյան «հանճարեղ» արտաքին քաղաքականության հետևանքը եղավ այն, որ Ադրբեջանն արդեն մատ է թափ տալիս Մոսկվայի վրա․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
Իրանը ԲՐԻՔՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ է։
ԲՐԻՔՍ-ի լիիրավ անդամ պետությունները 10-ն են՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Իրան, Եթովպիա, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։
ՇՀԿ-ի լիիրավ անդամ պետություններն էլ են 10-ը՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Հնդկաստան, Պակիստան, Իրան և Բելառուս։
 
Չինաստանի և Ռուսաստանի գլխավորությամբ գործող այս կազմակերպությունները բազմաթիվ վերլուծաբաններ դիտում էին որպես արևմտյան խոշոր պետությունների ռազմատնտեսական դաշինքներին հակակշիռ։ Այդ տեսակետին ինքս երբեք չեմ հարել։ Երբևէ որևէ գրառում չեմ արել ո՛չ ԲՐԻՔՍ-ի, ո՛չ էլ ՇՀԿ-ի մասին, քանի որ ռազմավարական տեսանկյունից դրանք ամորֆ և լղոզված կառույցներ են։
 
Իսրայելի հարձակումը Իրանի վրա ի ցույց դրեց ԲՐԻՔՍ-ի և ՇՀԿ-ի, մեղմ ասած, անկատար բնույթը, ինչպես նաև անդամ պետությունների ռազմավարական շահերի տարանջատվածությունն ու փոխադարձ հակասությունները։ Ճիշտ այնպես, ինչպես Արցախի և Հայաստանի վրա Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի համատեղ հարձակումը բացահայտեց ՀԱՊԿ-ի կիսատ-պռատությունն ու անվստահելիությունը։
 
Այնուամենայնիվ, Իրանի արդյունավետ դիմադրությունն ու հուժկու հակահարձակումը կարող են ստիպել Ռուսաստանին և Չինաստանին վերանայել իրենց փաստացի չեզոք (ըստ էության՝ դավաճանական) կեցվածքը և ռազմական օգնություն ցուցաբերել իրենց ռազմավարական դաշնակցին։ Թեհրանին մեծ բան հարկավոր չէ. իրանական բանակին ընդամենը 10-20 միավոր ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը (եթե հարկե՝ անձնակազմերով հանդերձ) արմատապես կփոխի պատերազմի ընթացքը։ Մի քանի ինքնաթիռ կորցնելուց հետո ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ անգամ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (եթե վերջիններս մտնեն պատերազմի մեջ) չեն համարձակվի մոտենալ Իրանի օդային տարածքին՝ զգալիորեն թուլացնելով իրենց հարվածների արդյունավետությունը։ Իրանին ՌԴ-ի և Չինաստանի օժանդակությունը կարող է ներառել նաև ապահով կապի ժամանակակից միջոցների տրամադրում, հեռահար հրթիռների պաշարների համալրում և, ինչը շատ կարևոր է, արբանյակային հետախուզության ընթացիկ տվյալների 24/7 ռեժիմով փոխանցում։
 
Մոտ ապագայում ռազմական օգնություն ցույց կտա՞ն Իրանին ՌԴ-ն ու Չինաստանը՝ այս պահին լիովին պարզ չէ։ Սակայն մի կողմ քաշվելու դեպքում՝ նրանք կարող են հայտնվել ոչ նախանձելի վիճակում, հատկապես Ռուսաստանը, որի համար Իրանի թուլացումը կամ կործանումը կարող է բերել ծայրահեղ ծանր հետևանքների։ Դրանցից հատկապես վտանգավորը կլինի Թուրքիայի անհամաչափ հզորացումը՝ ինչպես Այսրկովկասում, այնպես էլ Միջին Ասիայում։
Արցախը զոհաբերելու լավրովյան «հանճարեղ» արտաքին քաղաքականության հետևանքը եղավ այն, որ Ադրբեջանն արդեն հրապարակայնորեն մատ է թափ տալիս Մոսկվայի վրա, իսկ միջինասիական հանրապետությունները խորացնում են իրենց ռազմական ու տնտեսական կապերը Թուրքիայի հետ՝ բազմաթիվ հարցերում հակադրվելով Ռուսաստանին և քայլ առ քայլ դուրս գալով նրա ազդեցության գոտուց։
 
Իրանի — ու զուգահեռաբար և անխուսափելիորեն նաև Հայաստանի — կործանումը Ռուսաստանը պարզապես չի մարսի, և ինքը կարող է դառնալ հաջորդ բարեհաջող որսը…
Հ.գ. Չինաստանն էլ շատ բան ունի կորցնելու՝ նավթային հոսքեր Իրանից, թուրանական հովերի ներքո ույղուրական անջատողականության ակտիվացում Սինցզյանում, Պարսից Ծոցի երկրներում իր դիրքերի թուլացում և այլն... Բայց, ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանն այդ հարվածները մի փոքր ավելի ուշ կստանա, քանի որ ավելի հեռու է։
 
Հգգ. Հնդկաստանին չեմ անդրադառնում, քանի որ այն վաղուց ի վեր լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ՝ ընդդեմ Պակիստանի։ Աշխարհաքաղաքականությունը խճճված է Արևմտյան Ասիայում...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
Ամենադիտված