Իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել․ Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրան-Իսրայել հակամարտության սրման փուլում քննարկումների առարկա է դարձել նաև Իրանից Հայաստան մարդկանց ներհոսքի թեման` մարդկանց փոխադրումներից մինչև անվտանգություն:
Մարդկանց հոսքերի կառավարումը ենթադրում է անվտանգության ֆիլտրերի անցկացումից մինչև հումանիտար բնույթի խնդիրների կարգավորումներ:
Թեև որոշ խմբերի համար Հայաստանը զուտ տարանցիկ երկիր է` Իրանից երրորդ երկրներ գնալու համար, բայց կլինեն մեծ թվով անձինք, ովքեր ժամանակավոր կմնան ՀՀ-ում մինչև Իրանի շուրջ իրավիճակը լիցքաթափվի:
Իրանում ապրող հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունները մշտապես ունեցել են մեծ հարգանք, Իրանը մեր բարեկամ երկիրն է և իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան