Հազարավոր ուխտավորներ երթով Հայաստանի տարբեր վայրերից կմիանան Սուրբ Պատարագին
Այսօր՝ հունիսի 22-ին, ուխտագնացություն է լինելու դեպի Մայր Աթոռ՝ նվիրված Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնին։
Ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Պատարագ, Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Տոնի առիթով դուրս կբերվեն՝ Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով