ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքները շարունակում են գտնվել անվտանգ տիրույթում
Հասարակություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը շարունակում է ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները՝ համաձայն ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 30-ի 826-Լ որոշման պահանջների։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել, դրանք գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։
Հաստատված թույլատրելի առավելագույն ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության անվտանգ սահմանը կազմում է 60 միկրոռենտգեն/ժամ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)